211652_close_icon
views-count1363 դիտում article-date 11:13 31-10-2022

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

Բրազիլիայի նախկին նախագահ, Աշխատավորների ձախ կուսակցությունը ներկայացնող Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել կիրակի, հոկտեմբերի 30-ին։ Նա հավաքել է ձայների 50,87 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ պետության գործող նախագահ, աջ պոպուլիստ Ժայիր Բոլսոնարուն, ստացել է 49,13 տոկոս ձայն, տեղեկացրել է DW-ն։

Ընտրությունների առաջին փուլում, որոնք կայացել էին հոկտեմբերի 2-ին, 77-ամյա Լուլա դա Սիլվան առաջ էր անցել Ժայիր Բոլսոնարուից, չնայած ոչ էական տարբերությամբ, քան կարելի էր սպասել հարցումներից ելնելով՝ ձախ թեկնածուի 48,5 տոկոս աջակցության դիմաց՝ գործող նախագահին ցուցաբերվելիք աջակցության 43,2 տոկոս։

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահն է եղել 2003-2010թթ. եւ մեծ հեղինակություն է վայելել։ Հետագայում նա դատապարտվել է 12 տարի ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, բայց Գերագույն դատարանը չեղարկել է դատավճիռը, ինչը նրան թույլ է տվել նորից առաջադրվել ընտրություններում։

Ընտրություններից առաջ Բոլսոնարուն քանիցս կասկած է հայտնել ընտրական համակարգի անկախության վերաբերյալ եւ հնարավոր է համարել, որ չի ընդունի ընտրությունների արդյունքները, իսկ նրա կողմնակցիներն անգամ խռովության կոչ են արել։

Բրազիլիայում՝ Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրում, ընտրական իրավունք ունի ավելի քան 156 մլն մարդ։ Ընտրություններին մասնակցել է մոտ 118 մլն քաղաքացի։

Նմանատիպ նյութեր