Արևմուտքը միտված է ՌԴ-ին դուրս մղել Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայից. ՌԴ ԱԳՆ
Արեւմուտքը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարել է Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հոկտեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Ալեքսանդր Գրուշկոն՝ հանդես գալով Վերոնայի 15-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում:
«Աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարվել են Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Կենտրոնական Ասիան եւ, ավաղ, Հարավային Կովկասը, որտեղ մենք ձեզ հետ միասին գտնվում ենք: Մեր արեւմտյան «գործընկերների» քաղաքականության հիմքում ամենեւին անվտանգությանն ու կայունությանն աջակցելու շահերը չեն, այլ Ռուսաստանին դուրս մղելու խնդիրը եւ վերջ»,- ասել է նա, հաղորդել է tass.ru-ն։