211652_close_icon
views-count1417 դիտում article-date 14:06 23-10-2022

Հունգարիան մինչև տարեվերջ կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը

Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և այն հաստատելու համար փաստաթղթեր է ներկայացրել Ազգային ժողով։

Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը։

Վերջինիս խոսքով՝ խորհրդարանը 2 պետությունների ներկայացրած հայտերը կվավերացնի դեկտեմբերի կեսից ոչ ուշ:

Հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ, Գուլյաշը պատասխանել է, որ հույս ունի:

Նմանատիպ նյութեր