Հունգարիան մինչև տարեվերջ կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը
Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և այն հաստատելու համար փաստաթղթեր է ներկայացրել Ազգային ժողով։
Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը։
Վերջինիս խոսքով՝ խորհրդարանը 2 պետությունների ներկայացրած հայտերը կվավերացնի դեկտեմբերի կեսից ոչ ուշ:
Հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությամբ, Գուլյաշը պատասխանել է, որ հույս ունի: