Սի Ցզինպինը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար
Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն 20-րդ նստաշրջանի համագումարում 3-րդ ժամկետով Սի Ցզինպինին վերընտրել է Չինաստանի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կենտրոնական կոմիտեի որոշման մեջ։
Չինաստանի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելով՝ Սի Ցզինպինը երրորդ անգամ անընդմեջ ստանձնեց Կենտրոնական կոմիտեի ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի նոր մշտական հանձնաժողովում ընդգրկված էր 7 մարդ։ 20-րդ համագումարի ընթացքում թարմացվել է Քաղբյուրոյի և Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են ամենաազդեցիկ կուսակցական պաշտոնյաները։ Վերջիններս առաջիկա 5 տարիներին կկայացնեն կուսակցության զարգացման հետագա ուղղության և զարգացման կարևորագույն որոշումները։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարներն ավանդաբար տեղի են ունենում հինգ տարին մեկ անգամ։