Ներկայացվել է «Ինտերի» նոր համազգեստը
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ներկայացրել է այս մրցաշրջանի համար նոր համազգեստի երրորդ տարբերակը, որը դեղին է։
«Ինտերի» տեխնիկական գործընկերը Nike ընկերությունն է։
Միլանյան թիմը 11-րդ անգամ իր պատմության մեջ կխաղա դեղին համազգեստով։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1980 թվականին։