211652_close_icon
views-count1262 դիտում article-date 18:32 20-10-2022

Սևանա լճի ավազանում իրականացվել են ջրերի նմուշառումներ

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները:

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի  և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), մակերևութային 2 ջրհոսքից և Արփա-Սևան թունելից։

Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։

Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր