211652_close_icon
views-count3102 դիտում article-date 16:18 12-03-2021

Սեւանա լճի ավազանում սկսվել է թռչունների միգրացիան

Սեւանա լճի ավազան գարնանը վերադարձող ջրլող թռչունների միգրացիան սկսվել եւ ընթանում է բնականոն հունով՝ չնայած համեմատաբար ոչ տաք ու ձնառատ եղանակներին։  

Ինչպես   «Արմենպրես»-ին   տեղեկացրեց «Սեւան ազգային պարկ»-ի պահպանության բաժնի պետի տեղակալ, կարեւորագույն թռչնաբանական տարածքների պահպանության միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Արտակ Սարգսյանը, Սեւանի ավազանում  թռչունների գարնանային չուն նկատվել է մոտ 20 օր առաջ։  

«Արդեն նկատվել է կռունկների եւ մոխրագույն սագերի չուն։ Սեւանա լճում այս պահին կա 12 փոքր կարապ, ժամանող ջրլող թռչունների տեսակը շատ խիտ է։ Վերադարձել են մոտ 30 տեսակի թռչուններ, չուն շարունակվում է։ Նաեւ կտցարների գալու ժամանակն է սկսվել։ Սեւանի ափերին  բնադրող թռչունների միգրացիան, չնայած եղանակների անբարենպաստ ընթացքին, չի խաթարված, քանի որ լիճն այս ձմռան ընթացքում եւ գարնան առաջին օրերին  չի սառցակալել։

Վայրի թռչունների շարժն ու պահպանությունը գտնվում է մեր ուշադրության եւ անմիջական հսկողության ներքո»,-տեղեկացրեց Սրտակ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր