211652_close_icon
views-count2026 դիտում article-date 11:46 20-10-2022

Որոշել եմ որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին․ Հովհաննես Շահինյան

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանո Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին:

Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:

Հարգանքներով՝ Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, #Երևան2805 նախաձեռնության հիմնադիր՝ Հովհաննես Շահինյան»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր