211652_close_icon
views-count6237 դիտում article-date 12:35 15-07-2018

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու համապատասխան նիստին. հայտարարություն

Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն խմբակցության հայտարարության մեջ։ «Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,-ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր