Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն․ Պապիկյան
Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը:
«Արդեն մաշկված ծրագիր ունենք, ՊՆ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել եւ համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա իհարկե, ըստ ցանկության է, ժամաքանակը, հագուստը, ամեն ինչը կհստակեցվի»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Եթե խոսում ենք մեկ ամիս պարտադիր պատրաստության մասին, կարող ենք, ասենք, կանանց դեպքում դարձնել 15 օր կամ 7 օր: Եկեք արձանագրենք, որ եթե ասում ենք բոլոր ՀՀ քաղաքացիները, կանայք նույնպես այդ բոլորի մեջ են: Կարծում եմ՝ զենքի հետ ծանոթ լինելը ոչ մեկին վնաս չի տա: Դա նույնպես գիտելիք է, որը ոչ մեկին վնաս չի տա»:
Նշենք, որ Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է, որ կամավոր ատեստավորում անցնելուց հետո պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնակի ավելանալու է: Ատեստավորումը չանցած զինծառայողները հնարավորություն ունեն տարվա մեջ երկու անգամ նորից անցնել ատեստավորում: Եթե ամեն դեպքում չանցնեն ատեստավորումը, ապա նրանց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքվի:
Սուրեն Պապիկյանը նաեւ հայտարարեց, որ եռամսյա հավաքները վերացվում են, դրանք կլինեն 25-օրյա, սակայն պարտադիր բոլոր ՀՀ զինապարտ քաղաքացիների համար: Քաղաքացիները կարող են ընտրել, թե երբ են ուզում մասնակցնել հավաքների: