211652_close_icon
views-count2016 դիտում article-date 21:57 18-02-2015

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը քաղաքացիական պաշտպանության կարևոր օղակ է. Սուրիկ Խաչատրյան

Նախօրեին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ուսումնասիրվել են մարզի տարածքում նշված առարկաների լիարժեք ուսուցմանն ու կազմակերպմանն առնչվող խնդիրները, որոնց լուծման համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Մարզպետ Ս. Խաչատրյանը, անդրադառնալով քննարկվող հարցերին և վեր հանված խնդիրներին, կարևորեց ուսուցչի անհատական վերաբերմունքն ու նվիրումը. «Դպրոցում նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցումը մեր պետության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման կարևոր օղակներից է: Պետք է լուրջ վերաբերվել նշված առարկայի ուսուցմանը, քանի որ խոսքը գնում է մեր պետության համար համակողմանի զարգացած քաղաքացու և հայոց բանակում ծառայելուն նախապատրաստվող, մեր սահմանների ապագա պաշտպան զինվորի մասին»,-ասաց նա: Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին աշակերտների մասնակցության կազմակերպման համար մարզպետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները:

Նմանատիպ նյութեր