3067 դիտում
15:14 18-05-2017
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից դպրոցականների օլիմպիադա է կազմակերպվել
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 2016-2017 ուումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է 7 մրցաձևերից` թեստային առաջադրանքներ, հրաձգություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում հավաքում, կրոսավազք /տղաները` 1000 մետր, աղջիկները` 500 մետր/, նռնակի նետում, ձգումներ պտտաձողի վրա /տղաներ/, հենում պառկած դիրքում հրումներ /աղջիկներ/, շարային պատրաստություն:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի թիմերը:
2016-2017 ուսումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի օլիմպիադային առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են Արցախի, Լոռու և Տավուշի մարզերի թիմերը:
Օլիմպիադայի թեստային առաջադրանքներից լավագույն մասնակիցներ են ճանաչվել` 1-ին մրցանակ` Հակոբյան Հասմիկ Սուրենի /Արցախ/, Մարկոսյան Էմմա Արմենի /Կոտայք/, 2-րդ տեղ` Ղումաշյան Գուրգեն Ռոբերտի /Լոռի/, Հայրիյան Տիգրան Ժիրայրի /Արցախ/, 3-րդ տեղ` Գրիգորյան Արամ Էռնեստի /Արցախ/, Պետրոսյան Քրիստինե Գեղամի /Շիրակ/:
Օլիմպիադայի առանձին մրցաձևերից հաղթողներ են ճանաչվել` ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում` Սարգսյան Արմեն Էդիկի /Արցախ/, հրաձգություն` Ծերունյան Մերուժան Հարությունի /Լոռի/, նռնակի նետում նշանակետին` Հախվերդյան Համլետ Վալերիկի /Կոտայք/:
Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտադպրոցական կրթության վարչության պետ Ա. Պետրոսյանը: Նա կարևորել է դպրոցականների մասնակցությունը նման միջոցառումներին` ընդգծելով, որ օլիմպիադայում հաղթանակից առավել կարևոր է մասնակցությունը, քանի որ նման մրցումների ժամանակ մասնակիցները ձեռք են բերում նորանոր գիտելիքներ և լավ ընկերներ:
Օլիմպիադայի պաշտոնական բացումն իրականացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Վերջինս շնորհավորել է օլիմպիադայի բոլոր մասնակիցներին` նրանց մաղթելով հաջողություն: Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորել է դպրոցական թիմերի մասնակցությունը նման միջոցառումներին` առաջնային համարելով հայրենիքի պաշտպանությունն ու զինվորականի անբասիր կերպարը:
Նմանատիպ նյութեր
2752 դիտում
21:45 21-05-2016
Ամփոփվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի արդյունքները
2403 դիտում
13:10 13-10-2022
Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն․ Պապիկյան
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
610 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
814 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am