4716 դիտում
12:31 13-10-2022
Պահեստազորայինների վարժական հավաքները 3 ամսվա փոխարեն կտևեն 25 օր
Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, փոխարենը այն կտևի 25 օր։
«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացի անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա։ Այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից։ Բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ընդգծեց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը շեշտեց, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների մասնակցության, և Կառավարությունը որոշեց իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը:
«Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
11066 դիտում
23:30 25-08-2021
Մենք ենք մեր երկրի տերը. Մեկնարկել են եռամսյա վարժական հավաքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3705 դիտում
11:13 26-08-2021
Մեկնարկել են Պաշտպանության նախարարության եռամսյա վարժական հավաքները
1906 դիտում
19:40 27-03-2023
Շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները. Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել
Այս բաժնից
1237 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
721 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր