211652_close_icon
views-count1023 դիտում article-date 11:25 12-10-2022

Թայվան է մեկնել ԱՄՆ կոնգրեսականների 2 պատվիրակություն

ԱՄՆ կոնգրեսականների 2 պատվիրակություն մեկնել է Թայվան, չորեքշաբթի տեղեկացրել է կղզու արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարար Ու Չժաոսեն ճաշկերույթի ժամանակ ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություններին։ Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին պաշտպանության հարցերի, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում Թայվանի դերի բովանդակալից քննարկման համար»,- նշվել է գերատեսչության Թվիթերի պաշտոնական էջում։

Մինչ այդ կղզու ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամերիկացի կոնգրեսականների երկու պատվիրակությունները, որոնք գլխավորում են Ներկայացուցիչների պալատի անդամներ, հանրապետական Բրեդ Վենսթրուպը և դեմոկրատ Սեթ Մոուլթոնը, կղզում կմնան մինչև հոկտեմբերի 13-ը։

Պատվիրակությունների կազմում են նաեւ կոնգրեսականներ Քայ Կախելեն և Մայքլ Վալցը։

Նմանատիպ նյութեր