211652_close_icon
views-count51890 դիտում article-date 19:00 08-10-2022

Երեկ Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով տեղում մահացել էր։ Իսկ ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Արմինե Հակոբյանն ու 37-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Ա․ Հակոբյանը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Հակոբյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ու իր զինակից ընկերների հետ ոչ միայն մինչև վերջ կռիվ են տվել թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ, այլև անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Էդգար Հովհաննիսյանն ու Աբրահամ Հովհաննիսյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Վիրաբյանի, Նորայր Խաչատրյանի և Նարեկ Քասյանի գլխավորությամբ։ Վերջինս Ա. Վիրաբյանի հանձնարարականով մեկնեց Երևանի հիվանդանոցներից մեկը, քանի որ «Աշտարակ» ԲԿ-ից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր