1611 դիտում
18:05 07-10-2022
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։
Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալն աճել է 33.9 մլրդ դրամով կամ մոտ 80%-ով»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
658 դիտում
10:55 22-11-2022
Տնտեսական աճն արագացել է, ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով․ Բաբկեն Թունյան
2073 դիտում
17:04 30-11-2018
Օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 4.8%-ով
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը