Տնտեսական աճն արագացել է, ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով․ Բաբկեն Թունյան
                        ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ–ական պատգամավո Բաբկեն Թունյանը։
«Տնտեսական աճն արագացել է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%:
Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»,–գրել է նա: