2076 դիտում
17:04 30-11-2018
Օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 4.8%-ով
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8%-ով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացանքԱզգային վիճակագրական կոմիտեի հրապարակումներից, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստան են հոսել հիմնականում Ջերսիից (20.6 մլրդ դրամ), Գերմանիայից (14.4 մլրդ դրամ), ՌԴ-ից (11.7 մլրդ դրամ), Լիբանանից (4.4 մլրդ դրամ):
Ընդամենը ներդրումների զուտ հոսքերը 2018թ-ի առաջին ինն ամիսների ընթացքում նվազել են 1.9 մլրդ դրամով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.2 մլրդ դրամ նվազման դիմաց: Ընդ որում՝ ներդրումների ամենամեծ արտահոսքը գրանցվել է դեպի Գերմանիա (29.5 մլրդ դրամ), Նիդերլանդներ (8.7 մլրդ դրամ), Արգենտինա (6.6 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ ընդհանուր ներդրումների մասով ամենամեծ դրական տեղաշարժը նկատվել է Ռուսաստանի Դաշնությունից, որի դեպքում նախորդ տարվա 9 ամիսներին գրանցվել էր 42.7 մլրդ դրամի ներդրումների զուտ արտահոսք: Մինչդեռ այս տարի Ռուսաստանից Հայաստան ուղղված ներդրումներն ունեցել են դրական մնացորդ՝ 9.6 մլրդ դրամ:
Նմանատիպ նյութեր
784 դիտում
16:57 25-03-2024
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է
1611 դիտում
18:05 07-10-2022
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը