211652_close_icon
views-count6695 դիտում article-date 10:24 07-10-2022

Հայաստանի հետ սահմանը կբացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։

Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։

«Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր