Կառավարությունը 508 միլիոն դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու մասին Կառավարություն նախագիծը, որով նախատեսվում է հատկացել 508 միլիոն դրամ:
«Նախագիծը վերաբերվում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերվում է 7 մարզերի՝ Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ և Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ ֆինանսավորում կիրականացվի նաև Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի իրականացման համար: