211652_close_icon
views-count30992 դիտում article-date 20:03 04-08-2023

Դանակահարություններ Երևանում. մինչ «Էրեբունի» հիվանդանոցի  բժիշկները պայքարում են վիրավոր ազգականների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները

Երեկ՝ օգոստոսի 3-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահամաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջից նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:

Բժիշկները այցելած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Գալինա Ա.-ն է:

Կարճ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում Ոստիկանության Էրեբունու բաժին, որ «ձախից գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախակողմյան պնեմաթորաքս, քթի վնասվածք, ձախ երիկամի վնասվածք, փայծախի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններին բժիշկները հայտնում է, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզում են , որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Բորիս Ա.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են , որ Բորիս և Գալինա Ա.-երին սուր կտրող, ծակող գործիքով հարվածներ են հասցրել Նուբարաշեն  13-րդ փողոցում և ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ դանակահարությունները կատարվել են 2 անչափահաս եղբայրների կողմից, հերքվել է, անի որ կասկածյալ եղբայրները կարողացել են ապացուցել, որ իրենք վիճաբանության ու դանակահարության ժամանակ եղել են տանը, սակայն չգիտես ինչու՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի պետը Ոստիկանության Նուբարաշշենի բաժանումքի պետի հետ «երկու ոտքերը դրել են մի կոշիկի մեջ» ու վստահաբար փորձել են մարդկանց համոզել, թե դանակահարությունը կատարել են անչափահաս եղբայրները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ տեղեկությունը հերքվում է, քանի որ առկա են տեսախցիկների արձագանագրվածը։ 

Եղբայրները նույնպես տեղափոխվել են Ոստիկանություն, սակայն կարճ ժամանակ անց ազատ են արձակվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի 13-րդ փողոցում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր