2225 դիտում
23:05 03-10-2022
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն»․ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այո, այսօր հայտարարվեց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրում են ՔՊ-ական Վահագն Հովհակիմյանին: Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողություները (և կազմակերպչական անկարողությունները), հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ:
Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար:
Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի – այդպիսի բան տեսած չկայինք:
Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել:
Իր ամբողջ կարիերայի համար Նիկոլ Փաշինայնին ու ՔՊ-ին պարտականը ուրեմն պիտի անաչառ հսկի, որ ՔՊ-ն օրենք չխախտի, ընտրախախտումներ չանի, հանրությունն էլ իրեն հավատա՞: Ծիծաղելու է (կամ լացելու):
Հ.Գ. Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7909 դիտում
22:46 22-10-2018
Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան
3144 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
4060 դիտում
10:04 09-11-2018
Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր․ Դանիել Իոաննիսյան․ «Առավոտ»
Այս բաժնից
748 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
574 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1114 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից