4060 դիտում
10:04 09-11-2018
Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր․ Դանիել Իոաննիսյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն ահազանգում է, որ 20 օր առաջ իրենց հ/կ-ի FlP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոստանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել: «Քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով: Նույնիսկ ՀՀԿ֊ի 114 տնօրենների Ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել։ Շատ կհիասթափվեմ, եթե պարզվի, որ Երևանից գնացած հրահանգով է քննչական մարմինը նման գործողություն կատարել, որովհետև այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր: Խորապես հույս ունեմ, որ ինչ֊որ անգրագետ քննիչի ինքնագործունեություն է, կամ ոմանք ուզում են Սասուն Միքայելյանին այդպես լավություն արած լինեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նաև բացահայտ օրենքի խախտում համարեց այն, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով: Ըստ նրա՝ 10-օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն. «Երկու աղջիկ դիտորդի սպառնացել են, նրանց վրա գոռացել են, այն աստիճանի են վախեցրել, որ դիտորդները վախենում էին վերադառնալ քվեարկության սենյակ: Երկու վարկած ունեմ' Կոտայքի մարզի քննչական մարմնի կոմպետենտությունն է, մյուս վարկածը՝ միգուցե տեղական հեղինակությունների բացասական ազդեցությունն է, նույնիսկ այնպիսի ազդեցություն, ինչպիսին նախկինում քննչական մարմնի վրա չէր կարող լինել, խոսքը Սասուն Միքայելյանի մասին է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3144 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1774 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8868 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին
1522 դիտում
13:41 21-01-2025
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության