«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել
«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունները՝
· Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
· Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
· Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
· Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝
Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝
· Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը,
· Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,
· Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
· Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը,
· Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով։
Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:
Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար։