211652_close_icon
views-count1067 դիտում article-date 15:53 28-09-2022

ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը:

Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։
Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր