7165 դիտում
09:31 31-07-2021
ԱՄՆ կոնգրեսականը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը․ «Ամերիկայի ձայն»
Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի եւ երկրի նախագահի հավանությանը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին՝ կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, եւ որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաեւ զոհեր»։
Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Կոնգրեսականը նկատում է, որ Սենատի եվ նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում եվս պահպանվել ։ Հարկ է նշել, որ ընդունված վերջին օրինագիծը վերաբերում է գալիք բյուջետային տարվա ֆինանսավորմանը։
«Հուսանք` այն Սենատում եւս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»։
Խոսելով տարածաշրջանային զարգացումների եւ հայ ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի համատեքստում Ռուսաստանի ունեցած դերի մասին, կոնգրեսականն ընդգծում է ։
«Ռուսաստանը միշտ նայելու է իր շահերին: Եթե վերջինիս պետք է հրադադար եւ դա բխում է իր հետաքրքրություններից, ուրեմն կլինի հրադադար, եթե պետք է սառեցված պահել հակամատությունը, վստահ եղեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք հաջողոթյունների չի հասնի։ Կարծում եմ` կարելի է Ռուսաստանին վստահել միայն այն դեպքում, երբ իրենց հետաքրքրությունների շրջանակում է տվյալ իրավիճակը, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները , որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»:
Պետքարտուղար Բլինքենի եւ ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոնգրեսականը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության ակտիվացման վերաբերյալ: Ըստ նրա, Մինսկի խումբը պետք է իր հստակ ասելիքն ունենա ստեղծված իրավիճակի վերաբերյալ` առաջարկելով գործնական լուծումներ բոլոր կողմերին:
«Այդ տարածաշրջանում պետք է վերջնական խաղաղություն հաստատվի, եւ այստեղ Մինսկի խումբը պետք է ունենա իր կարեւոր դերակատարությունը: Պատերազմից հետո դեռ մարդասիրական ճգնաժամը չի վերացել, մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան իրենց բնակարաններ վերադառնալու համար։ Մենք խիստ մտահոգ ենք վերջին օրերի սահմանային լարվածության դեպքերով: Այս հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա»:
Կոնգրեսական Ադամ Շիֆը նշում է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնությունները` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7644 դիտում
11:42 25-08-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ. Ո՞վ է Էնդրյու Շոֆերը. «Ամերիկայի ձայն»
1681 դիտում
21:26 06-02-2021
ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Ամերիկայի ձայն
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»