211652_close_icon
views-count59819 դիտում article-date 18:00 21-09-2022

Արտակարգ իրավիճակ՝ «Սուրմալու» տոնավաճառում. հերթական փլուզումն է տեղի ունեցել. կան վիրավորներ. ժամանել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ փլուզում է տեղի ունեցել «Սուրմալու» տոնավաճառում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով  3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնում են, որ փլուզման տակ կան ավտոմեքենաներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով ժամանել է փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել են:

Այս պահին տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց և վնասված ավտոմեքեմաների տերերի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր