211652_close_icon
views-count18456 դիտում article-date 23:02 19-09-2022

Արտակարգ դեպք Երևանում․ «Կարգին շինանյութի» մոտ հրդեհ է բռնկվել․ BMW-ն դարձել է ոչ շահագործելի․ մասամբ վնասվել է Mercedes-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորութմամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաշինջաղյան փողոցի «Կարգին շինանյութի» մոտ գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են հանգցնել վարորդն ու քաղաքացիները, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի արդյունքում մասամբ վնասվել է նաև Mercedes մակնիշի ավտոմեքանայի առջևի մի փոքր հատվածը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հ․-ին, իսկ Mercedes-ը Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սամվել Ա.-ին։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր