Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր սեպտեմբերի 18-ին, 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արևելյան շրջաններում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:
Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրաշարժի հետևանքով փլվել է շենք, որում 4 մարդ է եղել, իսկ գնացքը դուրս է եկել ռելսերից: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել: