Թայվանում այս գիշեր տեղի է ունեցել 26 երկրաշարժ
Թայվանի արևելյան հատվածում արձանագրվել է սեյսմիկ ակտիվություն, իսկ այս գիշեր միայն գրանցվել է միանգամից 26 երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում է Таss-ը՝ հղում անելով Թայվանի կենտրոնական օդերևութաբանական վարչության տնօրեն Սին Ցզայցինին:
Ամենահզոր ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևելյան առափնյա հատվածում՝ Խուալյան և Իլան շրջանների հատման վայրում, որտեղ ցնցումների ուգնությունը կազմել է 3.6-4.5 մագնիտուդ:
Ավերածությունների և տուժածների մալսին տեղեկություններ չեն հաղորդվում: