211652_close_icon
views-count1075 դիտում article-date 21:53 17-09-2022

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար

Սերբիայում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները իրավունք ստացան սեպտեմբերի 18-ին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը  61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։  Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի պայքարի համար մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ։

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տևել էր  2 րոպե։

3-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թևանյանը ևս սփոփիչ գոտեմարտերի իրավունք է ստացել, քանի որ մեկնարկային գոտեմարտում նրան հաղթած ԱՄՆ ներկայացուցիչ  Ջոն Մայքլ Դիակոմիհալիսին եզրափակիչում է։

Աշխարհի գավաթակիրը բրոնզե մեդալի պայքարի համար 2 սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։  Առաջին սփոփիչ գոտեմարտում մրցակիցը աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովն է։ 

Հիշեցնենք, որ Թևանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին պարտվել էր կողմնակալ մրցավարության պայմաններում:

Նմանատիպ նյութեր