ԱԺ-ում տեղի է ունենալու Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկություն
Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկություն։
Թեկնածուները երկուսն են։ Թափուր պաշտոններին հավակնում են փաստաբան Սեդա Սաֆարյանը (առաջադրել է կառավարությունը) եւ իրավաբան Հովակիմ Հովակիմյանը (առաջադրել է նախագահի աշխատակազմը)։
Քվեարկությունը կսկսվի15.00-ին եւ կավարտվի 15.45-ին։