8614 դիտում
14:27 16-10-2018
Տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի մասին
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը:
«Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն: Այսինքն՝ քաղաքացիների համար քվեարկությունը նման է լինելու 2017 թվականի ընտրությանը, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում քաղաքացին պետք է քվեաթերթիկներից մեկն ընտրեր, շրջեր և նշան կատարեր, ապա հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կապույտ, կանաչ, սև գրիչների պատմությունը: Այսինքն՝ քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները՝ ընտրական գրավի, տոկոսների մասով, պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որ հատուկ դասընթաց պետք է կազմակերպվի, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
484 դիտում
15:14 15-09-2022
ԱԺ-ում տեղի է ունենալու Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկություն
Այս բաժնից
874 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
625 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1072 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին