ԱԺ-ում նոր գլխավոր դատախազի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվի
ԱԺ-ում հունիսի 29-ին նոր գլխավոր դատախազի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Քվեարկությունը սկսվել է ժամը 16:00-ին եւ կշարունակվի մինչեւ 17:00-ն:
Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները.