211652_close_icon
views-count3271 դիտում article-date 21:31 14-09-2022

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ից, որ այդ կառույցը ռազմական եւ ռազմաքաղաքական բավարար օգնություն տրամադրի. ԱԽ քարտուղար

news.am-ը գրում է. Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ–ից ավելի բարձր են։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն բավարարո՞ւմ է ՀԱՊԿ–ի արձագանքը։

«Երեկ ՀԱՊԿ նիստի ընթացքում որոշումներ են կայացվել, մենք հույս ունենք, որ այդ որոշումները հնարավորինս արագ իրականություն կդառնան»,– նշել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հեռանկարային ՀԱՊԿ-ից սկասել ռազմական աջակցություն, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հայաստանի ակնկալիքը հենց այդպես է ձեւակերպված. Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ից, որ այդ կառույցն օգնի մեզ, Հայաստանին բավարար ռազմական եւ ռազմաքաղաքական օգնություն տրամադրվի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն Հայաստանի սուվերեն տարածքից: Այսինքն առաջնային խնդիրը սա է»:

Ինչ վերաբերում է մասնավորապես, Ղազախստանից հնչող պնդումներին, թե հստակ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Բնականաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման կա, եւ դա հստակ է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաքում՝ Ալմաթիում կնքված համաձայնագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են միմյանց սահմանները, այսինքն վարչական այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՍՀՄ տարածքում միութենական պետությունների միջեւ, դրանք փոխակերպում էին որպես պետությունների միջեւ սահման: Երկրորդ, Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքներ, եւ չտեսնել դա, նշանակումէ  ունենալ առնվազն տեսողության հետ խնդիրներ»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին, քանի որ այդ կառույցը չի աջակցում Հայաստանին, ԱԽ քարտուղարն ասաց. «ՀԱՊԿ-ից դուրս գանք

Մենք երեկ ենք նիստ արել, որպեսզի քննարկենք ՀԱՊԿ-ի օգնությունը, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել»:

Նմանատիպ նյութեր