211652_close_icon
views-count4702 դիտում article-date 10:39 14-09-2022

Պատերազմից քանդված երկիրը՝ նոր մարտահրավերի առջև․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով, որոնք հենվում են Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության վրա, երկրի արեւելքում արձանագրվել է խոլերայով հիվանդացության նվազագույնը 16 դեպք: 15 հիվանդներ Հալեպի քաղաքային հոսպիտալում կարանտինի մեջ են: 9-ամյա մի երեխա, ով առաջինն է հիվանդացել մոտ երկու շաբաթ առաջ, տառապել է սուր փորլուծության ախտանիշներով, որն ուղեկցվել է հաճախակի փսխումներով, ըստ չհաստատված տվյալների՝ բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել:

Սիրիայի սանիտարական իշխանությունները հայտարարել են, որ հիվանդությունը տարածվում է երկրի արեւելքից: Ռաքքայում ու Դեյր-էլ-Զորում հիվանդությամբ վարակված չորս մարդ է հայտնաբերվել, որոնցից երեքն արդեն մահացել են, չնայած բժիշկների գործադրած ջանքերին: Վարակվածության պատճառը, ինչպես կարծում են բժիշկները, չմաքրված կեղտաջրերն են, որոնք վերցրել են Դեյր-էլ-Զորի գործարանում՝ սառցե խորանարդիկներ պատրաստելու համար: Դրանից հետո այդ գործարանը շտապ փակվել է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր