211652_close_icon
views-count739 դիտում article-date 13:18 12-09-2022

«Եթե փլուզման վտանգ կա, ինչո՞ւ չեն քանդում. Ուզում ենք Փաշինյանին ճիշտը ներկայացնենք». «Փեթակի» աշխատակիցների ակցիան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, նրանք պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը, հայտնում է News.am-ը։

«Ուզում ենք ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, որտեղ հազար տեսակի բան է այրվում, հակասանիտարական վիճակ է: «Փեթակ» տոնավաճառն այնպիսին է դարձել, որ ոչ ոք տոնավաճառ չի մտնում: Այսինքն բոլոր անհատ ձեռներեցները, աշխատակիցները անգործության են մատնվում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ իրենց գործադուլը շարունակվում է արդեն 3-րդ օրը:

«Խնդրում ենք կառավարությանը, որ այս հարցին լուծում տա: Ուզում ենք 2 հոգով բարձրանանք, բացատրենք իրավիճակը: Եկել ենք կառավարությանն ասենք՝ ինչո՞ւմն է հարցը: Հանդիպում ենք պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, որ ճիշտը ներկայացնենք:

Ամսից ավելի է, որ մեծ բետոնի կտորները թափել են փողոցի մեջտեղն ու գնացել են: Յանդեքսով ցույց է տալիս, որ Քրիստափորի փողոցը փակ է մինչեւ դեկտեմբերի 31-ը: Եթե այդքան փակ է լինելու, մենք այնտեղ անելու բան չունենք»,-ասաց «Փեթակի» առևտրականներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հարցադրում արեց, թե «եթե Սուրմալուի այդ շենքը պետք է քանդվի, ինչո՞ւ չեն քանդում: Եթե իսկապես կա վտանգ, ապա հարակից տարածքներն էլ չպետք է աշխատեն: Եթե փլուզման վտանգ կա, ինչու են թողել, որ «Տաշիրն» աշխատում է»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից երկուսը մտան ներս, դուրս գալուց հետո տեղեկացրին, որ գրավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են իրենց պահանջը՝ բացել Քրիստափորի փողոցը. «Մեզ ասացին՝ կարձագանքենք: Մեզ թվում է՝ այսօր կարձագանքեն: Գործադուլը չենք դադարեցնում, հիմա գնում ենք «Փեթակ»,-ասացին նրանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր