1174 դիտում
13:04 02-03-2023
Քննարկել ենք Փեթակի տարածքում մետրոյի ևս մեկ կայարան ստեղծելու հարցը. Տիգրան Ավինյան
Մետրոյում բավականին մեծ ծավալի ներդրումներ ենք անում. Բացի Աջափնյակի կայարնից, քննարկել ենք նաև Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենարադյունավետ ներդրումներից մեկն է երթակառուցվածքների մեջ»,- ասաց նա:
Ավինյանը նաեւ նկատեց, որ Երեւանի տրանսպորտային սխեման համապատասխանեցվում է այդ խարիսխին. «Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում մեր կանխատեսմամբ ուղեւորափորադրումների քանակը 22 տոկոսով աճելու է: Այսինքն մետրոն էական բեռ է վերցնում իր վրա և էականորեն թեթեւացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը:
Եվ տոմսային համակարգն է մեկ ընդհանուր լինելու, և այս ամբողջ ուղեւորափոխադրումների համակարգը: Այսինքն մենք ավտոբուսների գծերը համադրում ենք մետրոյի գծերի հետ»,- ընդգծեց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր
4797 դիտում
13:25 24-01-2019
Աջափնյակում մետրոյի 2 նոր կայարան կստեղծվի. Արթուր Մեսչյան
1042 դիտում
10:59 27-11-2023
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտ մետրոյի կայարան է կառուցվելու. Ֆինանսական միջոցները կլինեն 2024-ին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը