Լուսանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով Երևանում նշվեց Մոսկվայի օրը
Մոսկվայի 875-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում: Հաղորդում է «Արմենպրեսը»։
«Մոսկվան պարզապես քաղաք չէ…» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել ՌԴ մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները:
Կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ լուսանկարները տրամադրել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը:
Տոնական օրը եզրափակվեց «Մոսկվայի տուն» կենտրոնում կազմակերպված «Ռուսական երգի բոլոր երանգները» խորագրով համերգային ծրագրով, որին ելույթ ունեցան «Մոսկվա» ֆոլկլորային կենտրոնի արտիստները: