6852 դիտում
21:40 19-12-2015
«100 դուռ» նախագիծը տարին ամփոփում է լուսանկարչական ցուցահանդեսով
Ինչպես հայտնի է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում ներկայացրել է խորհրդանշական 100 հայկական եկեղեցու և վանքի դուռ:
Ավելի վաղ, նախագծի հեղինակը նշել էր, որ նպատակ ունի «100 դուռ» լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, իսկ մինչ ցուցահանդեսը «100 դուռ»-ը հեծանվաերթ իրականացրեց դեպի Ծիծեռնակաբերդ:
Լուսանկարվել էՀայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցու դռներ:
[color=#EF2929]Արդեն հայտնի է ցուցահանդեսի ներկայացման օրը, ժամն ու վայրը: Ցուցահանդեսը տեղի կունենա Նկարիչների Միության շենքում՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին:[/color]
թղթակցի հետ զրույցում Խաչիկ Եղոյանը նշեց, որ ցուցահանդեսը մեկ օր է տեղի ունենալու, բայց նա վստահ է, որ նախագծով հետաքրքրված մարդիկ անպայման կհասցեն ներկա լինել:
«Հրավիրում ենք ներկա գտնվելու «100 դուռ» լուսանկարչական ցուցահնդեսին:
Շրջելով 100 եկեղեցիների դռների շեմով՝ միասին համազգային աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի մեր արդարությունը հաղթի և այլևս նման արհավիրքների չհանդիպի մեր ժողովուրդը»,-ասաց նախագծի հեղինակ ԽաչիկԵղոյանը:
Նշենք նաև, որ «100 դուռ» նախագիծը AAD-լրատվական կայքի կողմից արժանացել է «Տարվա համահայկական նախագիծ» պատվոգրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
873 դիտում
20:31 10-09-2022
Լուսանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով Երևանում նշվեց Մոսկվայի օրը
5135 դիտում
14:18 05-01-2016
Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը կրկին բացում է իր դռները