211652_close_icon
views-count2454 դիտում article-date 20:08 02-09-2022

Լեգենդար Լուիշ Ֆիգուն Երևանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 30-ին Հայաստան ժամանեց լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ, Ոսկե Գնդակ մրցանակի դափնեկիր, Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր, Լուիշ Ֆիգուն։

«Չեմպիոնները խոսում են նույն լեզվով» խարագրի ներքո պարոն Ֆիգուն հասցրեց հանդիպումներ ունենալ նաև TotoGaming ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Հայաստանում սպորտի մասսայականցմանը, ինչպես նաև հասարակական կարևորություն ունեցող այլ նախագծերի իրականացման հնարավորություններին։

«Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունը վաղուց արդեն ակտիվորեն ներգրավված է հայկական սպորտին աջակցելու խիստ կարևոր գործում։ Որքանով մեզ թույլ են տալիս մեր հնարավորությունները՝ մենք դա սիրով և պատրաստակամորեն անում ենք։ Եվ ահա հենց այս գործում մեզ համար չափազանց կարևոր և գնահատելի է Լուիշ Ֆիգուի փորձը»,– խոստովանեց TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը։

Պորտուգալացի մարզիկը իսկապես տպավորիչ փորձ ունի այս ոլորտում։ Վերջին տարիներին նա հասցրել է գլխավորել տարբեր բարեգործական և հասարակական նախաձեռնություններ։ Թերևս ամենակարևորներից է թոքախտի դեմ պայքարին ուղղված StopTB նախաձեռնությունը, որի շնորհիվ հիվանդության  տարածվածությամբ աշխարհի 20 առաջատար երկրներում հնարավոր դարձավ էապես կրճատել մահացությունների թիվը։

Լուիշ Ֆիգուն իր ելույթում նույնպես խոսեց TotoGaming-ի հետ հնարավոր համագործակցության մասին, նշելով հետևյալը՝ «Ֆուտբոլը մեծ խաղ է։ Թերևս ամենամեծը։ Բայց ֆուտբոլը նաև հզոր սոցիալական գործիք է, որի շնորհիվ դու կարող ես երջանկացնել միլիոնավոր մարդկանց՝ թեթևացնել նրանց կյանքերում առկա ինչ–ինչ պրոբլեմներ։ Ես արդեն լավ տեղեկացված եմ, որ ձեր կազմակերպությունը որդեգրել է հենց այդպիսի հրաշալի մարտավարություն։ Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, և մեծ սիրով հայտնում իմ պատրաստակամությունը փորձով ու գիտելիքներովս աջակցելու Տոտոգեյմինգի ներկա և ապագա բոլոր սոցիալական նախաձեռնություններին»։

Երկու կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց և խոստացան համատեղել ուժերը սոցիալական կարևորություն ունեցող նախագծեր իրականացնելու համար։

Տեսանյութը՝ ստորև․

Մանրամասները՝ Armsport.am-ի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր