1993 դիտում
16:59 21-02-2018
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով:
«Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»– նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ:
Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մարքման աշխատանքներ:
Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ: Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ:
Բացի այդ, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:
«Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը», - նշել է Արսեն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կաթիլային ոռոգմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման գործընթացի բարելավման կարևորագույն բաղադրիչներից է:
Քննարկվել է նաև տնտեսված գումարների և նոր ոռոգման համակարգի բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:
Մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը ոռոգման խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է պարբերաբար կազմակերպել աշխատանքային ձևաչափով հանդիպումներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ` ընթացիկ հարցերը կարգավորելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3368 դիտում
15:41 01-09-2022
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամրջի նորոգումը սկսվեց սեզոնի մեկնարկին, ավարտվեց սեզոնի ավարտին. Փաշինյան
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան