Վարչապետը կարևորեց հանրակրթական բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում՝ հեռավար ուսուցման ներդրումը
Հանրակրթության բնագավառում Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր լայնորեն տարածվում է հեռավար ուսուցումը ամբողջ աշխարհում, և մենք պետք է ապահովենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, որպեսզի մեր երեխաները նաև նմանատիպ որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը: