1690 դիտում
09:25 30-08-2022
Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը վերջնականապես փակված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը, որը երկար ժամանակ շրջանառվում էր, վերջնականապես փակված է։ Գլխավոր պատճառը, ինչպես մեր աղբյուրներն են նշում, Միսակ Բալասանյանի ռուսական քաղաքացիությունն է։ Այս փուլում դժվար է պատկերացնել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն ինչպես կարող է ԱՄՆ-ն համաձայնել նշանակել որեւէ պաշտոնի:
Պարզ է, որ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում նման նշանակումը կարող է դիվանագիտական խնդիր առաջացնել։ Իսկ ինչ վերաբերում է Միսակ Բալասանյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նա ռուսական խոշոր ընկերություններից մեկից ստացել է թոփ մենեջերի աշխատանքի առաջարկություն եւ մոտ ժամանակներս կտեղափոխվի Մոսկվա՝ աշխատանքի։ Մենք փորձեցինք իհարկե այս լուրերի իսկությունը ճշտել Միսակ Բալասանյանից, սակայն նրա հետ կապվելու մեր փորձերը հաջողություն չունեցան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2812 դիտում
09:45 22-04-2022
Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»