211652_close_icon
views-count3840 դիտում article-date 23:38 24-08-2022

Սրանք լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ. Սենոր Հասրաթյան

Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու կառավարության  ներկայացրած նախագծին:

«Հնագույն ժամանակներից սկսած զինվորական ծառայությունը միշտ էլ եղել է պատվի գործ: Ավելին, անգամ, որոշ երկրներում այն համարվել է վերդասակարգային պարտականություն, իսկ որոշ երկրներում՝ ազնվականության մենաշնորհ... Առայսօր էլ քիչ չեն այն երկրները, որոնցում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար պետական բարձր պաշտոնները, օրենքով սահմանված կարգով, շարունակում են մնալ անհասանելի...

Այս ավանդույթի ուժով ապրած ու ապրող ժողովուրդներն են հիմնականում ստեղծել ու հզորացրել իրենց երկրները, իսկ նրանք, ովքեր նախընտրել են Հայրենիքի պաշտպանությունը դարձնել վճարվող ծառայություն սոցիալապես անապահով խավի համար, այդ երկրները վաղ, թե ուժ հեռացել են պատմության թատերաբեմից...

Այսքանից հետո ի՞նչ որակում տալ դեռևս անավարտ պատերազմի պայմաններում ապրող այն երկրի կառավարությանը, որը հավանություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատելու մասին օրենքի նախագծին...

Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ...»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր