211652_close_icon
views-count19356 դիտում article-date 20:36 24-08-2022

Ավտովթար՝ Շիրակի մարզում. 32-ամյա վարորդը Opel Astra-ով «Կարկաչան» ռեստորանի մոտ կողաշրջված բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 32-ամյա Դավիթ Շահնազարյանը իր վարած  Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ «Կարկաչան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի 1–ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 1-ին վաշտի պարեկներ Գուրգեն Մանուկյանն ու Գևորգ Սիմոնյանը:

Վթարի փաստով Շիրակի մարզի պարեկային  ծառայության գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր