211652_close_icon
views-count28637 դիտում article-date 21:47 15-03-2023

Խոշոր ավտովթար Սևանում. 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում. վիրավորներին առաջինն օգնության են հասել «Սեմոյի մոտ» ռեստորանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19:30-ի սահմաններում՝ 25-ամյա Կարեն Աղաջանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, ապա կողաշրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Կ․ Աղաջանյանն ու նրա ուղևոր 24-ամյա Գ․ Հ․-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափովել Սևան բժշկական կենտրոն։

Վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Սեմոյի մոտ» ռեստորանային համալիրի աշխատակիցները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Վարուժան Խուդավերդյանն ու պարեկ Սուրիկ Շահինյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյան գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատովորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող Սևանի ճանշինի աշխատակիցները, որպեսզի մեքենան տեղափոխելուց հետո կատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր