211652_close_icon
views-count293169 դիտում article-date 14:53 23-08-2022

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ Mercedes-ով դիմում փախուստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ տեղի է ունեցել ծեծկռտուքը, և այն կանխելու համար միջամտել են ոստիկանության ծառայողները, այդ ժամանակ վնասվածք է պատճառվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներից  մեկին։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով այդ ավտոմեքենան, որը զրահապատ էր, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին, իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, և որ հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», ով, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց, սակայն, այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, ու այդ ժամանակ Ռուստամը իր հետի մարդկանց թողնում ու զրահապատ Mercedes-ով ճողոպրում է։ 

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռ. Ստեփանյանի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 22-ին, կեսօրին, քրեական անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունեցել դատական նիստ, որը նախագահել էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս էր եղել մեկ այլ՝ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել էին փոխադարձ մեղադրանքներ՝ դատարանի բակում, որը հետո վերածվել էր ծեծկռտուքի:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր կարողացել էին մի քանի հոգու վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա Երևանի ոստիկանապետի կարգարդությամբ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափովել էին ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել էին փախուստի, ոստիկանների կողմից որոնվում էին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել էր զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել էր  Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել էին փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանություն էր տեղափոխվել 2 Maybach, 1 Mercedes և 1 Toyota  մակնիշի ավտոմեքենա:

Քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամը»


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր