211652_close_icon
views-count1286 դիտում article-date 12:40 23-08-2022

Արցախի նախագահը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին  տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, եւ գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր